HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«ԵԼՔ»-ը 7/51 և 7/53 ընտրատեղամասերում վերահաշվարկ է անելու

«ԵԼՔ» դաշինքի պահանջով 14։00-ին 7/51 և 7/53 ընտրատեղամասերում վերահաշվարկ է լինելու։

Դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը «Հետք»-ին հայտնեց, որ վերահաշվարկը պայմանավորված է իրենց կայքում՝ http://real-elections.com/-ում, արձանագրված տվյալների և վերջնական քաղվածքում գրանցված ձայների տարբերությամբ։ Ավինյանի փոխանցմամբ՝ ամեն ընտրատեղամասում տասնյակից ավելի ձայների տարբերություն է եղել. «Կարծում եմ՝ հաշվարկի ժամանակ խախտումներ հնարավոր էին, և վերահաշվարակը հենց դրա համար է լինելու, որպեսզի պարզենք՝ արդյոք «Ելք» դաշիքնի կամ որևիցէ այլ քվեաթերթիկ գնացել է Հանրապետականին, թե ոչ»,- ասաց խոսնակը։

Դեռ երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ եթե դաշինքը նպատակահարմար գտնի և ապացույցների բազան իրենց թույլ տա, 3-5 ընտրատեղամասերում վերահաշվարկի դիմումներ կներկայացնեն։ Մարուքյանը թեև ընդգծել էր, որ ընտրությունների արդյունքի վրա դրանք ազդեցություն չեն ունենա, սակայն հավելել էր, որ նպատակը իրենց ստացած յուրաքանչյուր քվեն պահելն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter