HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չի բացառվում` նոր փլվածքներ լինեն». միջպետական ճանապարհի մաքրմանը մասնակցող ընկերության տնօրեն

Այսօր` ժամը 12:30-ի սահմաններում Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 4-րդ կմ-ին` Հաղպատ գյուղի խաչմերուկից 100 մետր դեպի Բագրատաշեն, ճանապարհին հարող լեռնալանջից թափված հսկա ժայռաբեկորները երկողմանի փակել էին միջպետական ճանապարհը:

«12:30 սահմաններում ահազանգ ենք ստացել, որ Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի մոտ` 4-րդ կմ-ի վրա տեղի է ունեցել խոշոր քարաթափում: Դեպքի վայր ենք մեկնել, տեղում պարզել ենք, որ ճանապարհը ամբողջովին փակ է: Ահազանգը նաև Թումանյանի ճանշինին էր հասել, այս պահին նրանց կողմից կատարվում է ճանապարհի մաքրման աշխատանքեր»-հայտնեց Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, կապիտան Արմեն Բարսեղյանը:

«Քարաթափման մասին մեկ ժամ առաջ ենք իմացել, մինչ մեր ներկայանալը ճանբաժնի տեխնիկան և բանվորական ուժը դեպքի վայրում էր և բացում էր ճանապարհը: Չնայած աշխատանքերի կատարմանը` ճանապարհի վրա վտանգավոր իրավիճակ է, ժայռի վերևում նոր ճեղքվածքներ կան և չի բացառվում` ճանապարհը բացելուց հետո անմիջապես նոր փլվածքներ լինեն: Ճանապարհի բացումը ժամանակավոր լուծում կլինի, պետք է միջպետական այս ճանապարհի անվտանգությանը հիմնական լուծումներ տրվեն: Այս պահին նոր փլվածքների վտանգներ կան»,- ասաց ճանապարհի մաքրման աշխատանքներին մասնակցող շինարարական «Տիտանյան եղբայրներ» ընկերության տնօրեն Սանասար Տիտանյանը:

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ճանապարհը միակողմանիորեն բացվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter