HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արգամ Աբրահամյանը հրաժարվում է Արտաշատի քաղաքապետի պաշտոնից

Արտաշատի արդեն իսկ նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ վայր է դնում Արտաշատի քաղաքապետի լիզարությունները, բայց չի հեռանում Արտաշատից, այլ օգտագործելու է իր նոր լիազորություններն արդեն ոչ միայն Արտաշատի, այլև Արարատի մարզի և Հայաստանի առջև կուտակված խնդիրները լուծելու համար:

Արգամը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է, ապրիլի 2-ին կայացած ընտրություններով «Ծառուկյան» դաշինքից ընտրվել է որպես պատգամավոր և Արտաշատի քաղաքապետի լիազորությունները վայր է դնում՝ վերցնելով պատգամավորական մանդատը։

Արգամ Աբրահամյանն Արտաշատի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականից։

Արտաշատ քաղաքի ավագանին արդեն իսկ հաստատել է Աբրահամյանի հրաժարականի դիմումը' նշելով. «Հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանուն հասցեագրված Արտաշատ համայնքի ղեկավար Արգամ Հովիկի Աբրահամյանի դիմումը' Հայաստանի Հարապետության Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով. որոշում է'

1. Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ, ս/թ մայիսի 18-ից վաղաժամկետ դադարեցնել Արգամ Հովիկի Աբրահամյանի Արտաշատ համայնքի ղեկավարի լիազորությունները:

2. Սույն արձանագրության օրինակները տրամադրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին' օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter