HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Թուֆենկեան հիմնադրամը վերանորոգեց ևս մեկ վիրավոր զինծառայողի բնակարան

1992թ․ Արցախի Ասկերան քաղաքի մատույցներում վիրավորվելուց հետո առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկ Սամվել Մեժլումյանը ազատ չէր կարողանում տեղաշարժվել տանը։ Տան պայմանները հարմարեցված չէին երկու ոտքը վնասած ազատամարտիկի համար։

25 տարի անց Թուֆենկեան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Սամվելի տան երկրորդ հարկը մասնակի վերնորոգվել ու վերակառուցվել է, և ամեն ինչ հարմարեցվել է սայլակով տեղաշարժվելու համար։

«Առաջ ամեն ինչ մի սենյակում էր։ Սանհանգույց չկար, առանց օգնության ոչինչ չէի կարողանում անել։ Իսկ հիմա ամեն ինչ այնքան հարմարավետ է, որ ես ինքնուրույն տեղաշարժվում եմ և՛ խոհանոցում, և՛ լոգասենյակում»,- ասում է Ս․ Մեժլումյանը։

Թուֆենկեան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի խոսքով՝ վիրավոր զինվորականներին բնակարանային հարցում աջակցելու ծրագիրը մեկնարկել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։

«Առաջնահերթությունը տալիս ենք սոցիալապես անապահով պայմաններում ապրողներին։ Մինչ այսօր 6 վիրավոր զինվորականների աջակցել ենք բնակարանային հարցում՝ մի մասի համար տուն ենք գնել, մի մասին էլ վերանորոգել կամ վերակառուցել։ Տեղեկանալով Սամվելի բնակարանային պայմանների մասին` որոշեցինք տարբերություն չդնել, թե ո՞ր պատերազմի վիրավոր է, և արտահերթ կարգով շատ կարճ ժամանակահատվածում վերակառուցեցինք Սամվելի տան մի հատվածը»,- ասաց Ր․Դուդակլյանը՝ հավելելով, որ ծրագիրը շարունակական է, ու հերթական աջակցությունը կցուցաբերեն Ասկերանի շրջանի Պատարա գյուղից մի վիրավոր զինծառայողի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter