HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ծաղկունյաց լճի ափի երկայնքով սատկած ձուկ կա

«Ֆեյսբուք»-ի օգտատեր Ներսես Մանանյանը սոցիալական ցանցում հրապարակել է տեսանյութ, որտեղ Ծաղկունյաց լճի ափի երկայնքով սատկած ձկներ են ընկած։

Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ նախարարության տեսուչները արդեն գնացել են այդ տարածք, նմուշառել են ջուրը և պարզել, որ այն մաքուր է։

«Տեսաձայնագրությունից էլ երևում է, որ ձկները քայքայված, կիսանեխած վիճակում են։ Նախնական տվյալներով՝ ձկների անկումը պայմանավորված է թթվածնային քաղցով, ինչն էլ պայմանավորված է եղել լճի սառցակալումով։ Ամբողջովին սառցակալվել է լիճը, թթվածնային քաղցից անկում է տեղի ունեցել»,- նշեց Վարդանյանը։

Այսինքն, ըստ նախարարության ներկայացրած վարկածի, ձյունը հալվել է, և ալիքները ափ են դուրս բերել սատկած ձկներին։

Վարդանյանը նշեց, որ սա այդ տարածքի համար աննախադեպ է, սակայն դժվարացավ ասել` արդյոք ջուրը նախկինում նույնքան չի սառել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter