HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վ. Չիլինգարյան. «Այդ ծառահատումները լրիվ օրինական են»

Երեկ գրել էինք, որ Հրաչիկ Միրզոյանը հրապարակել էր հատված ծառերի լուսանկարներ, որոնք արել էր մայիսի 1-ին «Զիկատար» արգելավայրին կից տարածքում։:

Այսօր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Վասիլ Չիլինգարյանը  «Հետք»-ին հայտնեց, որ «Զիկատար» արգեվայարի տարածքին կից անտառահատումները օրինական կերպով են արվել։

Ըստ նրա՝ ծառերի վրա անտառապետի կնիքը դրված է և դրանք փաստում են, որ ծառերը անօրինական կերպով չեն հատվել. «Բոլոր ծառերը համարակալված են, կնիքը դրված է։ Ոչ մի առանց կնքելու ծառ չկա։ Այդ ծառահատումները լրիվ օրինական են, դրանք գրանցված են։ Այդ ծառահատումները կատարվել են տապալված ծառերից։ Դրանք ենթակա էին հատման և ռեալիզացման»,- նշեց նա։

Տնօրենը հավաստում է, որ ամեն  ծառի համար անձամբ է պատասխանատու, իսկ հատված ծառերը քամատապալ են եղել, ֆիքսված էին, և պետական տոմսով էլ դրանք  մակագարված են որպես քամատապալ ծառեր։

Չիլինգարյանի հաղոդմամբ՝ ծառերը տապալվել են ուժգին քամուց և այստեղ ընդգծում է, որ 2015-ի նոյեմբերի 13-ին և 2016-ի փետրվարին այդ տարածքում ուժեղ փոթորիկներ են եղել, որոնց պատճառով հազարավոր ծառեր քամատապալ են եղել, իսկ  միայն 2016-ին  քամատապալ 14000 ծառ են կնքել։

 

 

Մեկնաբանություններ (2)

Անի
Էս ինչ հեքիաթներ են, քամին էլ հետը տռոս էր ֆռացնում, տենց պատահաբար փաթաթվեցին ծառերին, քաշեցին տապալեցին, հետքը թողեցին: Քամատապալ ծառերի արմատներն էլ սովորաբար այլ տեսք են ունենում: Բացի դրանի էլ, էդ ձեր ասած կնիք կոչեցյալը հիերոգլիֆ չպիտի լինի, անկապ խզբզած չպիտի լինի, այլ ընթեռնելի գրված համար պիտի լինի, որ էդ համարի տակ համապատասխան տեղում գտնել լինի էդ ծառի պատմությունը: Առաջին անգամը չի, մի խացեք մարդկանց
Գեւորգ
Նկարներում երեւում են կտրված թարմ բներ ու պողպատե տրոսի թարմ հետքերը: Կացնով կտրած առողջ ծառ է երեւում, որի վրա տերեւները դեռ չեն էլ թոշնել: Եթե տապալվել էին, ապա կարելի էր այդ վիճակում լուսանկարել, ակտավորել հետո միայն սղոց ու տրակտոր օգտագործել: ,,Քամատապալ,, լինեք ինքներդ այ անիծված բնաթալանչիներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter