HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չհայտարարված այց՝ զինվորական հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը, Պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի անդամները և Պաշտպանի աշխատակազմի՝ զինծառայողների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման աշխատակիցները 2017 թվականի մայիսի 17-ին այցելել են պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

Այցի ընթացքում Խորհրդի հոգեբանն առանձնազրույց է ունեցել մարտական հերթապահություն իրականացնելու և մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում վիրավորում ստացած և բուժման մեջ գտնվող զինծառայողների հետ: Առանձազրույցների ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների հուզական ապրումները և վարքային դրսևորումները, զինվորական ծառայության նկատմամբ վերաբերմունքն ու դիրքորոշումները, միջանձնային հարաբերություններով և զինվորական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված այլ հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանին զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կողմից հասցեագրված բողոքների շրջանակներում ուսումնասիրվել են նաև զինծառայողների բուժման ընթացքը, արդյունքները, ինչպես նաև զինծառայողների բժշկական փաստաթղթերը: Այցի արդյունքներն ամփոփվում են՝ պաշտպանության նախարարություն ներկայացնելու նպատակով: Խորհրդի և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների համատեղ այցերը կրելու են պարբերական բնույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter