HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բելգիայի և Կոնգոյի գործարարները հետաքրքրված են Հայաստանով

Մայիսի 17-ին Երևանում  Բելգիա-Հայաստան առևտրի պալատի  նախաձեռնությամբ անցկացվեց B2B ձևաչափով հանդիպում` մի խումբ գործարարների մասնակցությամբ Հայաստանից, Բելգիայից և Կոնգոյից: Այս մասին տեղեկացնում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցում էր նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

Անդրադառնալով հայ-բելգիական համագործակցությանը Հ.Ազիզյանն իր խոսքում նշեց. «Բելգիայի հետ առևտրաշրջանառության ծավալները ﬔծ չեն, սակայն կարծում ենք, որ բելգիական կապիտալը պետք է հետաքրքրված լինի ներդրուﬓեր իրականացնել Հայաստանում: Նախարարությունը ներկայացրել է Հայաստանի ներդրումային ﬕջավայրը: Բելգիայի ներկայացուցիչները նշել են իրենց հետաքրքրող ոլորտները»,- ասաց Ազիզյանը:

Բելգիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը   միջոցառման ընթացքում հանդես եկավ շնորհանդեսով` ներկայացնելով Բելգիա-Հայաստան առևտրի պալատի գործունեությունը: Նշելով, որ իրենց նպատակն է ակտիվացնել հայ-բելգիական գործարար համագործակցությունը և նպաստել գործարարների ներդրումային մտադրությունների իրագործմանը նա առանձին առանձին ներկայացրեց իրենց հետ ժամանած գործարարներին:

Վերջիններս գործունեություն են ծավալում շոկոլադի և հրուշակեղենի արտադրության, հանքարդյունաբերության, կենսաչափական անձնագրերի և ID քարտերի տպագրության և մի շարք այլ ոլորտներում և հետաքրքրված են Հայաստանում գործունեություն իրականացնելու հնարավորությամբ:

Վ.Սաֆարյանը նաև ավելացրեց, որ Կոնգոյում ևս հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ և կա մտադրություն հայ արտադրողների ու արտահանողների հետ քննարկելու համագործակցության հնարավորությունները:  

Հանդիպման ընթացքում գործարարները ներկայացրեցին իրենց ծրագրերն ու մտահղացումները, մտքեր փոխանակեցին համատեղ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter