HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո «ԵԼՔ»-ը մտավ նիստերի դահլիճ

Սերժ Սարգսյանը ավելի քան մեկ ժամ ելույթ ունեցավ ԱԺ առաջին նիստին, ապա հեռացավ նիստերի դահլիճից՝ նոր ձևավորված խորհրդարանին մաղթելով Հայաստանում ազդարարել պառլամենտարիզմի կայացման և պետականության ամրապնդման նոր ժամանակաշրջանի սկիզբ։ Նրա` ԱԺ նիստերի դահլիճից հեռանալուց հետո, «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի պատգամավորները եկան առաջին նիստին։

Նիստը վարող Կնյազ Հասանովը այլ պատգամավորների ծափողջույնների ներքո ներկայացրեց «ԵԼՔ»-ի պատգամավորներին ևս։ Հիշեցնենք, որ «ԵԼՔ»-ը բոյկոտել էր ԱԺ առաջին նիստը։ Ինչպես «Հետք»-ին հայտնել էր դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը, դա պայմանավորված էր Սերժ Սարգսյանի ներկայությամբ և պատասխան էր ընտրություններին բաժանվող զանգվածային ընտրակաշառքի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter