HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արա Բաբլոյանն ու Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ նախագահի թեկնածուներ

Վեցերորդ գումարման ԱԺ առաջին նիստին արդեն ներկայացվել են քննարկման հարցեր։ Դրանցից մեկը ԱԺ նախագահի թեկնածուների ընտրությունն է։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խմբակցության անունից այդ պաշտոնում առաջադրեց Արա Բաբլոյանի թեկնածությունը։ Բաղդասարյանն ասաց, որ թեկնածուն  ունի բավականին լուրջ փորձ և' գործադիր մարմնում, և' Ազգային ժողովում. «Ես կարծում եմ՝ մեր ընտրած թեկնածուն ընկալելի է և' հանրության համար, և' Ազգային ժողովի համար»,- նշեց Բաղդասարյանը՝ խորհրդարանին կոչ անելով քվեարկել Բաբլոյանի օգտին։

«ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ իրենց դաշինքի կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի թեկնածությունը. «Մեր առաջադրած թեկնածուն ունի բավականին տապավորիչ կենսագրություն և խորհրդարանական աշխատանքի փորձ»,-ասաց Փաշինյանը՝ խորհրդարանին հիշեցնելով, որ Մարուքյանին իրենց գնահատականը տվել են ընտրողները՝ ապրիլի 2-ին կայացած ընտրություններում, նրան կրկին ընտրելով որպես պատգամավոր։

Խորհրդարանում ներկայացված մյուս երկու խմբակցությունները՝ «Ծառուկյան» դաշինքն ու Հայ Հեղափոխական Դաշնակցությունը,  ԱԺ նախագահի պաշտոնում չառաջադրեցին իրենց թեկնածուներին։

 



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter