HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԱԺ ընտրությունները տարբերվել են խախտումների հնարավոր նվազեցմամբ ու կեղծիքների բացակայությամբ. ԱԺ նախագահի թեկնածու Արա Բաբլոյանի ելույթը

Ապրիլի 2-ին անցկացված ընտրությունները մնացած բոլոր ընտրություններից տարբերվել են  խախտումների հնարավոր նվազեցմամբ և կեղծիքների բացակայությամբ, որը հնարավոր է դարձել իշխանություն  և ընդդիմության քաղաքական բարձր կամքի դրսևորման  ու համատեղ աշխատանքին արդյունքում: Այսօր Ազգային ժողովի ամբիոնից նման հայտարարություն արեց ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Արա Բաբլոյանը:

Վերջինս երախտագիտություն հայտնեց ՀՀԿ-ին բարձր վստահության համար և վստահեցրեց, որ ԱԺ նախագահ դառնալու դեպքում ինքն անելու է հնարավոր ամեն ինչ, որ իշխանություն և ընդդիմություն համագործակցությունը  առավելագույնս ամարպնդվի, քանի որ դա ի շահ Հայաստանի զարգացման և  առաջընթացի է:

«Շատ լավ եմ գիտակցում և համոզված եմ, որ խորհրդարականական կառավարման անցնելու քաղաքական որոշման ու դրա իրագործման արդյունավետությունը պայմանավորված է լինելու ոչ միայն կառավարման համակարգի ճիշտ ընտրությամբ, այլ յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ, տքնաջան ու հետևողական աշխատանքով: ՀՀ-ի իշխանությունն, ինչպես գիտենք, պատկանում է ժողովրդին, որն էլ իր քվեով ձևավորեց այս Ազգային ժողովը: Հիմք ընդունելով այս պարզ ճշմարտությունը՝ պաշտոնավարմանս ընթացքում մշտապես ղեկավարվելու եմ այն գիտակցությամբ, որ ես հանրության քվեով ձևավորված ԱԺ նախագահ եմ, ինչը բազմապատկում է  պարտավորվածությանս աստիճանը»,- իր խոսքում նշեց Արա Բաբլոյանը՝ ընդգծելով, որ ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ինքը կարևորելու է մարդու իրավունքների գերակայությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, բիզնեսի  ազատականացման համար համապատասխան դաշտի ապահովումը, Հայաստանի անվտանգության, քաղաքացիների առողջություն ու  կրթվածություն հարցերը:

Ելույթից հետո պատգամավորները հարցեր ուղղեցին Բաբլոյանին: Մասնավորապես՝ Արտակ Զենյալյանը հետաքրքվեց, թե ի՞նչ խնդիրներ է տեսնում ԱԺ նախագահի թեկնածուն մարդու իրավունքների ոլորոտում:

«Ես իմ ելույթի մեջ հատուկ կանգ առաջ մարդու իրավունքների ապահովման հարցին և շեշտեցի, որ մենք պետք է էլ ավելի ընդլայնենք և ամրապնդենք մարդու իրավունքները.  դա հնարավոր է անել կողմից՝ համապատասխան օրենսդրական դաշտի բարեփոխումներով, մյուս կողմից՝ հետևողական մոտեցումներով: Եթե մենք հետամուտ չլինենք մեր կողմի ց ընդունված  օրենքների կատարմանը, ապա չենք կարողանա ստեղծել իրավական պետություն և չենք կարող իրականացնել այն, ինչ մեր առջև դնում է Սահմանդրությունը»,- ասաց Արա Բաբլոյանը:

Զեյնալյանը հետաքրքվեց նաև, թե ինչպիսի գործնական քայլեր է պատրաստվում ձեռնարկել Բաբլոյանը Հայաստանում քաղաքացիական համերաշխության ոլորտում՝ հաշվի առնելով քաղաքական մեծամասնություն ու փոքրամասնություն կոնտեքստը:

«Ես իմ խոսքում հստակ ներկայացրի, որ կանեմ ամեն ինչ, որպեսզի մենք  ունենանք քաղաքական մեծամասնության ու փոքրամասնության  հստակ երկխոսություն»,- ասաց Բաբլոյանը՝ շեշտելով, որ Ազգային ժողովում պատգամավորների նպատակը ոչ թե պաշտոններ գրավելն է, այլ պատասխանատվություն ունենալն ու ժողվրդին ծառայելը:

Ինչպես հայտնի է, Սահմանադարական դատարանը իր գրեթե բոլոր տարեկան հաղորդումներում արձանագրել է, որ Ազգային ժողովը չի կատարում Սահմանադրական դատարանի  որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներն, ինչպես նաև օրենքները չեն համապատասխանեցրել 2005-ի սահմանդրության փոփոխւթյուններին:

Զեյնալյանն ասաց, որ 2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո ևս պիտի մի շարք օրենքներում փոփոխություններ լինեն և հետաքրքրվեց, թե ինչպիսի՞  լուծումներ է  առաջարկում Բաբլոյանը օրենքները սահմանադրությանը համապատասխանեցնելու վերաբերյալ:

«Սահմանադրական դատարանի որոշումները մեզ համար պարտադիր են, եթե ընտրվեմ, կանդրադառնամ այդ որոշումներին, կուսումնասիրեմ և մենք կանդրադառնանք դրանց կատարմանը», - պատասխանեց Բաբլոյանը:

Արտակ Զեյնալյանը Բաբլոյանին լսելուց հետո նշեց, որ ինքը հարցեր է հնչեցրել, որպեսզի դրանց ոչ թե տեսական պատասխաններ տրվեն, այլ ԱԺ նախագահի թեկնածուն ասի, թե գործնականում կոնկրետ ի՞նչ քայլեր է պատրաստվում կատարել, ի՞նչ կոնկրետ խնդիրներ է տեսնում:

«Օրինակ՝ ո՞ր  իրավունքների վիճակն է առաջնահերթ»,- Բաբլոյանին հարցրեց Արտակ Զենյալյանը:

«Մենք կարող ենք որոշում ընդունել  բայց մենք չենք կարող սահմանադրություն փոխել. մենք պիտի հետևենք սահմանդրությանը»,- պատասխանեց Արա Բաբլոյանը:

ԱԺ նախագահի մյուս թեկնածու Էդմոն Մարուքյանը նախկինում ուրիշ պատգամավորի փոխարեն քվեարկած  Բաբլոյանին հարց ուղղեց, թե ինչպե՞ս է վերջինս վերաբերում պատգամավորներիէ ուրիշի օգտին քվերակելու երևույթին:

Բաբլոյանը խոստովանեց, որ նախկինում ինքը քվեարկել է ուրիշի փոխարեն, բայց հետո ներողություն խնդրել:

«Եղել է դեպք, երբ ինքս քվեարկել եմ, որի համար ներողություն եմ խնդրել ու գտնում եմ, որ դա ճիշտ չէ»,- ասաց Արա Բաբլոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter