HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գյումրիին կվերադարձվի իրեն պատկանող տարածքը

Կառավարությունը այսօրվա նիստում հավանության արժանացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որոշման նախագիծը, որով 2006 թվականին համայնքից կառավարությանը որպես նվիրատվություն փոխանցված տարածքը կրկին կնվիրաբերվի Գյումրիին։

2006-ին այդ տարածքը նվիրատվության իրավունքով փոխանցվել էր կառավարությանը՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանի շենքի կառուցման նպատակով: Սակայն, հետագայում հյուպատոսարանի համար ձեռք է բերվել գոյություն ունեցող կառույց, և այդ հողամասում կառուցապատում իրականացնելու անհրաժեշտություն չի ծագել:

Այդ հողամասը համայնքին վերադարձնելու առաջարկություն 2016-ի հոկտեմբերին արել է Գյումրու համայնքի ղեկավարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter