HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Սիմպոզիում՝ առանց «բարի գիշերի». 2-3-րդ օրեր (լուսանկարներ)

«Մաչանենց» միջազգային արվեստի սիմպոզիումը ստեղծագործական-աշխատանքային բուռն ընթացքի մեջ է․ արդեն ուրվագծվում է հիմնական աշխատանքների պատկերը, եռում է զրույցների ու քննարկումների հետաքրքիր, հատվածական պրոցեսը։ Երեկոներն էլ ավելի թեժ են, երբ տարբեր ազգություններ ներկայացնող արվեստագետները փորձում են կատակել, «թարգմանվել», քննարկել օրը՝ ոչ մի դեպքում չուզենալով ասել «բարի գիշեր»։

Երկրորդ օրը՝ մայիսի 16-ին, «Համաշխարհային պոետների սրահում» տեղի ունեցավ վավերագրող-լուսանկարիչ Գերման Ավագյանի հետ նախատեսված մշակութային երեկոն, որտեղ ներկայացված էին Ավագյանի «Տեսողական պոեզիա» լուսանկարչական նախագծի աշխատանքները։

Գերմանը պատմում է շարքը ստեղծելու գաղափարի մասին, իսկ հյուրերն ու մասնակիցները շրջում են սրահում՝ ծանոթանալով Գերմանի լուսանկարներին՝ նրանց միջոցով ժամանակակից հայ պոետներին ու պոետական տողին՝ Մարինե Պետրոսյանին, Հրաչյա Սարուխանին, Հասմիկ Սիմոնյանին․․․

Երրորդ օրվա աշխատանքային բուռն ընթացքից հետո աշուղական երաժշտություն ներկայացնող երեկոյին հաջորդում է խելահեղ պարային ռիթմը․ անկյունում քանդակագործների խումբը ծխում է, Ասատրյան Ալիկին եկել են այցի (այս օրերին նա անընդհատ հյուրընկալում է հին ու ծանոթ, նոր ու հենց նոր ծանոթացած ընկերներին), իսկ մի քանի արտիստներ աղմուկի, տաք երեկոյի պահը չկորցնելով՝ երկրորդ հարկում շարունակում են աշխատել։

Այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 20։30-ին նախատեսված է մշակութային երեկո Ալիկ Ասատրյանի հետ, որի ընթացքում կցուցադրվի նաեւ նրա ֆիլմերից մեկը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter