HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակը

ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նիստը մեկնարկել է։ Նիստին ներկա էր 89 պատգամավոր, բացակա` 16-ը։

Նիստի մեկնարկին ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ներկա պատգամավորներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակը։

Շարմազանովը հիշեցրեց, որ ԱԺ-ն 2015-ի մարտի 24-ին միաձայն դատապարտել է Օսմանյան և քեմալական Թուրքիայում տեղի ունեցած հույների և ասորիների ցեղասպանությունը: «Հույների և ասորիների ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության շղթայի շարունակությունն էր։ Ես ևս մեկ անգամ, դատապարտելով Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը, և այսօրվա թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականությունը, դատապարտում եմ ցեղասպանությունները և կոչ եմ անում ազգային ժողովին՝ մեկ րոպե լռությամբ հարգել Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակը»,- ասաց Շարմազանովը, որից հետո, պատգամավորները, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության զոհերի հիշատակը։




Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter