HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԱԺ նախագահի տեղակալներ ընտրվեցին Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանը

ԱԺ նախագահի տեղակալներ ընտրվեցին ՀՀԿ-ականներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և «Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանը։ Փակ քվեարկությանը 105 պատգամավորներից մասնակցել է 100-ը։  

Շարմազանովի օգտին կողմ է քվեարկել 84, իսկ դեմ՝ 13 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ։ Իսկ Արփինե Հովհաննիսյանը ստացել է 73 կողմ, 22 դեմ ձայն։ Իսկ այս քվեարկության արդյունքում անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ։

«Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանը ստացել է 65 կողմ, 29 դեմ ձայն և ունեցել 6 անվավեր քվեաթերթիկ։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նաև իր նվերը հանձնեց ԱԺ արդեն նախկին նախագահ Գալուստ Սահակյանին։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter