
«Ծառուկյան» դաշինքից երեք պատգամավոր հրաժարականի դիմում է ներկայացրել
Աժ նախագահ Արա Բաբլոյանը այսօրվա նիստին հայտնեց, որ պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը (կարամելի Հարութ), Արտյոմ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանը («Մաքս Կոնցեռն» տնօրեն) հրաժարականի դիմում են ներկայացրել, և եթե պատգամավորները մեկշաբաթյա ժամկետում հետ չվերցնեն իրենց հրաժարականի դիմումները, դրանք կընդունվեն և կհաստատվեն։ Հավելենք, որ այս պատգամավորները խորհրդարան էին անցել «Ծառուկյան» դաշինքից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել