HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Երեւանի կոշիկ փայլեցնողը

60-ամյա Լյովա Գեւորգյանը մայրաքաղաք Երեւանի միակ կոշիկ փայլեցնող վարպետն է:

Նրա հաճախորդները հիմնականում արտասահմանցիներ են:

Կոշիկ փայլեցնելու արհեստը որպես քաղաքային կյանքի մաս վերականգնելու նախաձեռնությունը Թումանյան փողոցի հայտնի Խինկալիանոցի սեփականատեր Արմեն Բադալյանինն է:

Նա «Հետք»-ին պատմեց, որ մանկությունն անցել է Երեւանի կենտրոնում, երեւանյան մշակույթի յուրաքանչյուր դետալ կարոտով է հիշում եւ որոշել է որոշ բաներ վերականգնել։

Լյովա Գեւորգյանը Խինկալիանոցի պահակն է եւ հաճույքով ստանձնել է նաեւ կոշիկ մաքրողի աշխատանքը։ Նա մարդկանց բնավորությունը ճանաչում է կոշիկներից։

Ասում է, որ իր ծառայությունից ավելի շատ օգտվում են արտասահմանցիները, իսկ տեղացիները կաշկանդվում են։

Մեկնաբանություններ (2)

Փիրուզա Մանուկյան
Շատ լավ գաղափար ու կոլորիտային գաղափար է, բայց դժգոհ դեմքով կանայք ամեն ինչ փչացնում են ;-(
Ռաֆֆի
Այս հայ կանանց դէմքերը տե՛ս։ Իրենց ի՛նչ եղեր է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter