HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթեւ Խաչատրյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և նրա լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

Ըստ աղբյուրի` 15.05.2017թ. «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տ. Խաչատրյանը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում, ապա բացատրություն է տվել այն մասին, որ մայիսի 14-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 10/29 ընտրատեղամասում իր բջջային հեռախոսով տեսագրություն է կատարել: Այդ ընթացքում երիտասարդ անձը հրել է լրագրողին, հարվածել, խանգարել տեսանկարահանելուն՝ փորձելով վերցնել վերջինիս հեռախոսը՝ այդպիսով խոչընդոտելով զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցչի մասնագիտական օրինական գործունեությանը:

Բռնություն գործադրելով զուգորդված` զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter