HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ՊՆ. «Հակառակորդը կրակ է բացել իր իսկ դիրքերի ուղղությամբ»

Արցախի ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի զինուժը վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում միտումնավոր սրելով իրավիճակը և դիմելով տարբեր սադրանքների՝ այսօր անցել են «բանականության մեջ չտեղավորվող գործողության»: Մասնավորապես, ըստ աղբյուրի, ՊԲ առաջնագծում տեղադրված տեսադիտարկվող համակարգերն արձանագրել են, որ ժամը 12:15-12:19-ի և 13:32-13:36-ի սահմաններում շփման գծի Սեյսուլան-Յարըմջա հատվածում հակառակորդը, նախնական տվյալներով, 60 միլիմետրանոց ականանետերից կրակ է բացել իր իսկ դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նշված հատվածներում տեղի են ունեցել պայթյուններ:

«Նշվածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հակառակորդի ճամբարում կամ անձնակազմը չի տիրապետում իր մասնագիտական պարտականություններին, կամ բացակայում է ուղղահայաց կառավարումը և ցանկացած հրամանատար առաջնագծում իրեն թույլ է տալիս գործողություն իրականացնելու որոշում ընդունել, կամ էլ, հակառակ դեպքում, նման ստոր քայլերով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հող է նախապատրաստում իր հետագա սադրանքների համար»,- ասված է տարածված մամուլի հաղորդագրության մեջ:

ԱՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում հայկական կողմը հավատարիմ է մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և որևէ գործողություն, առավել ևս խոշոր տրամաչափի զինատեսակներից, չի իրականացրել: Ստորեւ` Ացախի ՊՆ-ի տրամադրած տեսանյութը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter