HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով երկու անձ կալանավորվել է

Դատախազությունը տեղեկացնում է, որ «Դիլիջան Ազգային Պարկ»-ում ապօրինի ծառահատում թույլ տալու համար կաշառք ստանալու փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործի շրջանակում տվյալներ են ստացվել, որ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահ Կ.Պ-ն, նույն կազմակերպության պաշտոնատար անձի՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ հատուկ ջոկատի տեսուչ Ա. Ս-ի հետ նախնական համաձայնությամբ 2017թ. մարտ ամսվա ընթացքում Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Ս.Թ-ից ստացել է 140.000 ՀՀ դրամ կաշառք՝ վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի գործողության ՝«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնից ապօրինի հատված ծառերը և փայտանյութն ապօրինաբար անտառից դուրս բերումը և Ս.Թ-ի կողմից սեփական հայեցողությամբ տնօրինումը թույլ տալու համար:

Ավագ անտառապահ Կ.Պ-ին ևս մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ խմբով կաշառք ստանալու համար և վերջինս կալանավորվել է:

Մինչ այդ ձերբակալվել էր «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ հատուկ ջոկատի տեսուչը: Տեսուչին առաջադրվել է մեղադրանք, որից հետո վերջինս կալանավորվել է:

Հիշեցնենք, որ ծառահատումների մասին «Հետքին» ահազանգել էին քաղաքացիները եւ տրամադրել լուսանկարներ: ԲՆապահպանության նախարարությունը «Դիլիջանի ազգային պարկ»-ից հատված ծառերի վնասը գնահատել էր 1,9 միլիոն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter