HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ապահովագրողները՝ հարկատու

Շահույթի աճին զուգահեռ 2016 թվականին ավելացել է նաև հայաստանյան ապահովագրական ընկերությունների կողմից պետբյուջե վճարվող հարկերի ծավալը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պետական եկամուտների հրապարակած ցանկից, 2016-ին գործող 6 ապահովագրական ընկերությունները տարվա ամբողջ ընթացքում միասին վճարել են շուրջ 2.092 մլրդ դրամի հարկեր։ 2015-ի համեմատ այս ցուցանիշն աճել է 316 մլն դրամով կամ մոտ 18%-ով։ Նրանք բոլորը դասվում են հանրապետության խոշոր հարկատուների շարքին։

 

ՀՀ 6 ապահովագրական ընկերությունների վճարած հարկերի ծավալը` միասին (մլրդ ՀՀ դրամ)
Create column charts

Ապահովագրականներից ամենախոշոր հարկատուն «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն է։ 2016-ին վճարել է շուրջ 588 մլն դրամի հարկ և հանրապետության 1000 խոշորագույն հարկատուների ցանկում զբաղեցրել 216-րդ հորիզոնականը։ Մեկ տարում նշված ընկերության հարկերն ավելացել են մոտ 13 մլն դրամով կամ 2%-ով։ Հաջորդում է «Ինգո Արմենիա»-ն, որը տարվա ընթացքում վճարել է շուրջ 512 մլն դրամի հարկ ու դարձել հանրապետության 244 -րդ խոշոր հարկատուն։

Մեկ տարում հարկերն ավելացրել է 59 մլն դրամով կամ 13%-ով։ Հարկերի ծավալով ապահովագրական շուկայում երրորդը «Նաիրի Ինշուրանս»-ն է։ Ընկերությունը նախորդ տարի վճարել է 390.5 մլն դրամի հարկ ու զբաղեցրել 314 -րդ տեղը։ 2015 թվականի համեմատ «Նաիրի Ինշուրանս»-ի հարկերն ավելացել են 2.2 անգամ։ Մյուսը «Սիլ Ինշուրանս»-ն է՝ 224 մլն դրամի հարկերով։ Խոշորների ցանկում ընկերությունը 501-րդն է։ Մեկ տարում հարկերն աճել են 42 մլն դրամով կամ 23%-ով։

Իսկ «Արմենիա Ինշուրանս»-ը խոշոր հարկատուների ցանկում 530-րդ տեղում է։ Տարվա ընթացքում ընկերության վճարած հարկերի ծավալը կազմել է 210 մլն դրամ՝մեկ տարում աճելով 33 մլն դրամով կամ 19%-ով։ Եվ վերջինը «Ռեսո»-ն է, որի հարկերը նվազել են։ 2016-ին ընկերությունը վճարել է մոտ 166 մլն դրամի հարկ ու զբաղեցրել 655-րդ հորիզոնականը։

Հարկերը նվազել են 48 մլն դրամով կամ 22%-ով։ Ինֆոգրաֆիայի առաջին էջում ընկերությունների վճարած հարկերի ծավալն է։ Իսկ երկրորդ էջում կարող եք տեսնել հարկերի ծավալների՝ 2016-ին գրանցված փոփոխությունները 2015 թվականի համեմատ։

Տվյալները ներկայացված են մլն ՀՀ դրամով։

ՀՀ ապահովագրական ընկերությունների վճարած հարկերի ծավալը 2015-2016թթ. (մլն ՀՀ դրամ)
Create bar charts

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter