HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզի Գառնի և Գողթ համայնքներ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ս․Սարգսյանը փոխվարչապետի պաշտոնակատար, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի, մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանի, տեղական ու տարածքային կառավարման մարմինների ղեկավարների և մի շարք այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջայց է կատարել մարզի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում:

Ս․ Սարգսյանը ծանոթացել է արգելոց-թանգարանի ենթակառուցվածքների զարգացման և զբոսաշրջային այցելությունների կազմակերպման ժամանակակից տեխնիկական հնարավորությունների ներդրման ծրագրերին, ինչպես նաև «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրով իրականացվելիք ճանապարհաշինական և այլ աշխատանքների կազմակերպման ընթացքին ու պետական-մասնավոր ձևաչափով հնարավոր ներդրումային ծրագրերին, զրուցել Գառնի համայնքի բնակիչների հետ:

Շրջայցի ընթացքում զեկուցվել է ավելի վաղ Ս․ Սարգսյանի մոտ կայացած՝ Կոտայքի մարզի գերակայությունների, այդ թվում՝ զբոսաշրջային ներուժի զարգացման հնարավորությունների քննարկմանը նվիրված խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Այցի շրջանակներում Ս․Սարգսյանը եղել է նաև Գողթ համայնքում:

Վերոնշյալ պաշտոնատար անձանց, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդի և Գողթ համայնքի ղեկավարի ուղեկցությամբ Նախագահը այցելել է Գեղարդավանք՝ ծանոթացել Գեղարդավանքի տարածքում «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրով նախատեսված աշխատանքների կազմակերպման ընթացիկ վիճակին և տվել համապատասխան հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter