HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաճելի լուր Լոնդոնից

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Այսօրվա նամակս սկսում եմ հաճելի լուրով. դարձել եմ Եվրասիական ստեղծագործական գիլդիայի անդամ:

Դեռ մեկ ամիս առաջ Մեծ Բրիտանիայից անակնկալ նամակ ստացա, որով հայտնում էին գնահատանք իմ ստեղծագործություններից մի քանիսը միջազգային փառատոններին ներկայացնելու համար: Միևնույն ժամանակ հրավիրում էին դառնալ  Եվրասիական ստեղծագործական գիլդիայի անդամ: Լրացրեցի հայտը, նշեցի, որ գրում, աշխատում, սովորում եմ բանտից... անհամբեր սպասում էի պատասխանին: Որոշ ժամանակ անց ստացա դրական պատասխան: Նույնիսկ ինձ՝ ցմահ բանտարկյալիս, այս ամիս հրավիրել էին Ալմաթիում կայանալիք արվեստի տարբեր ոլորտներում ստեղծագործող մարդկանց միջազգային ֆորումին:

Անդամակցությունը հնարավորություն է տալիս հրապարակումներով հանդես գալ Եվրասիական ստեղծագործական գիլդիայի կայքում, նաև Լոնդոնում՝ գրքի տեսքով, անգլերենով ստեղծագործությունների հրատարակման: Ստեղծագործական գիլդիային անդամակցելու նախապայմանն է՝ կրեատիվ` նոր ոգով և շնչով ստեղծագործական մոտեցում ունենալը: 

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Ա. Ա.
Ուռաաաա՜՜՜՜, շնորհավորում եմ, Մհե՜ր ջան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter