HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլացել է

Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, 5.7%-ով աճել է։ Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծատայության նախնական տվյալները։ Հունվար-մարտ ամիսների համեմատ՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների Հունվար-ապրիլ ամիսներին հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 485.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12.9%-ով։

Հունվար-ապրիլ ամիսներին հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 485.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12.9%-ով։ 

Գյուղատնտեսության ոլորտում կրկին արտադրանքի անկում է արձանագրել ԱՎԾ-ն։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը հունվար-ապրիլ ամիսներին կազմել է մոտ 114.3 մլրդ դրամ՝ նվազելով 2.9%-ով։ 

Շինարարության ոլորտում ևս անկում է նկատվել։ Ընդհանուր ծավալը կազմել է 52.85 մլրդ դրամ, անկումը՝ 13.4%: 

Առևտրաշրջանառությունը երկրում կազմել է մոտ 685.9 մլրդ դրամ՝ աճելով 12.1%-ով։ 

Իսկ ծառայությունների ծավալը կազմել է 409 մլրդ դրամ, աճը՝ 10.1%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter