HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-ռուսական համագործակցություն բուսասանիտարիայի ոլորտում

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը մայիսի 22-ին հանդիպել է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարությանը: Այցի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հայկական ծագում ունեցող բուսական մթերքի արտադրության, պահպանման վայրերի, արտահանման հնարավորությունների ու ընթացակարգերի համատեղ ուսումնասիրություններ: Այս մասին տեղեկացնում է ՍԱՊԾ-ն:

ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանն ընդգծել է սննդամթերքի անվտանգության ապահովման հարցում գործընկեր կառույցի աջակցության կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար՝ հաշվի առնելով, որ ԵԱՏՄ տարածքում գործում են վերահսկման միասնական մեխանիզմներ, և խնդիրները հաճախ պահանջում են համատեղ լուծումներ: Ներկայացվել են վերահսկողության ուժեղացմանն ուղղված՝ ծառայության կողմից ձեռնարկվող միջոցառումները, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն բուսասանիտարիայի ոլորտի և ձեռքբերումների մասին:

ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Շչեգլովը շեշտել է այս այցի կարևորությունը և հույս է հայտնել, որ համագործակցությունը կլինի բաց, հասանելի և փոխշահավետ:

Առաջիկա հինգ օրերի ընթացքում ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը կայցելի Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում տեղակայված ջերմոցային տնտեսություններ, ծիրանի և դեղձի այգիներ, կծանոթանա առկա իրավիճակին, Հայաստանի բուսական արտադրանքի արտադրողական հնարավորություններին ու հզորություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter