HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսում երիտասարդ աղջկան առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Սյունիքի մարզի բնակչուհու առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 3 անձի։

2017թ. ապրիլի 6-ին` ժամը 01:20-ին, Սյունիքի մարզի բնակչից ահազանգ էր ստացվել, որ ապրիլի 5-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցից ամուսնության նպատակով առևանգել են  աշխատանքից վերադարձող դստերը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, աղջկան հայտնաբերելու ուղղությամբ:

Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Գորիս քաղաքի բնակիչ Գ.Շահնազարյանը 2017թ. ապրիլի 5-ին` ժամը 20:30-ի սահմաններում մտերիմների  հետ ուղևորվել է Գորիսի Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի հարակից տարածք, որտեղ առանձին զրուցել է աղջկա հետ։ Համոզվելով, որ վերջինս չի ցանկանում ամուսնանալ իր հետ, նրա կամքին հակառակ՝ գրկելով նստեցրել են «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան ու տեղափոխել Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղ:

Ապրիլի 7-ի լուսաբացին աղջկան վերադարձրել են Գորիս քաղաք:

Նախաքննությամբ պարզվել է աղջկա առևանգմանը մասնակցած անձանց շրջանակը, անհատականացվել նրանց գործողությունները։ Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման՝ վրա բռնության միջոցով բացահայտ առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով:

2017թ. մայիսի 22-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter