HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Տնակում ապրող 60-ամյա Գրետելը միայնակ պայքարում է հիվանդության դեմ

Գրետել Խաչատրյանն ապրում է Վանաձորի տնակային թաղամասում։  Դեռ 2016-թ.-ին անդրադարձել էինք փլուզվող տանիքով, խոնավ տնակում ապրող միայնակ կնոջ պատմությանը։ Գրետելը 60 տարեկան է, Սպիտակի երկրաշարժից հետո է տեղափոխվել այստեղ, թոռան մահվանից հետո ձեռք է բերել շաքարային դիաբետ, երրորդ կարգի հաշմանդամ է։ Մի քանի ամիս առաջ որովայնի շրջանում ցավեր է ունեցել, փորը սկսել է ուռչել, այնուհետև ոտքերի վերջույթներում սկսել են գոյացություններ առաջանալ, օրգանիզմը հյուծվել է, անցած տարվա համեմատ բավականին նիհարել է։ Վանաձորի տարբեր հիվանդանոցներ այցելելուց հետո կարողացել է ուղեգիր ձեռք բերել՝ պետպատվերով բուժվելու համար։ Սակայն հիվանդանոցում ստացիոնար բուժում ստանալը, ըստ Գրետելի, ևս մեկ փորձություն է լինելու, քանի որ ոտքի ցավի պատճառով դժվարությամբ է տեղաշարժվում, խնամակալ չունի, տնակում գոնե հարևանները, երբեմն կենցաղային հարցերով օգնում են։ Ամեն դեպքում, հունիսին Գրետելը ցանկանում է տեղափոխվել հիվանդանոց, որպեսզի հիվանդությունն ավելի չբարդանա։ Այժմ նա տնային պայմաններում պրոֆիլակտիկ բուժում է ստանում, Betadine քսուքով ինքնուրույն մշակում է ոտքերի վերքերը, որոնք թարախակալած են, օրը մեկ անգամ փոխում է վիրակապերը․ գումարը չի բավականացնում ավելի հաճախ քսուքն օգտագործել։ 20 գրամանոց մեկ տուփն արժե 2100 դրամ, որը բավականացնում է ընդամենը 3-4 անգամվա համար․ Գրետելի թոշակը 25 հազար դրամ է, եկամուտի այլ աղբյուր չունի։

Մեկնաբանություններ (1)

Վալյա
Գժվել եք..խիղճ չունեք? Գանգրենա պիտի ստանա,որ տեղից շարժվեք ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter