HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Մանկական կեր. ի՞նչ խախտումներ է արձանագրել ՍԱՊԾ-ն վերջին տարիներին

Մանկական սնունդը հատուկ ուշադրություն պահանջող ապրանք է: Այն մասնագիտացված սննդի արտադրատեսակ է և ենթակա է պարտադիր պետական գրանցման: Բացի այդ` մանկական սնունդը համարվում է ռիսկային, ուստի դրա հանդեպ կան սահմանված հատուկ պահանջներ։

 

Ինչպես ԵԱՏՄ տարածքում, այնպես էլ երրորդ երկրներից ներկրված մանկական կերերը պետք է համապատասխանեն  ՄՄ ՏԿ 022/2011  («Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով») պահանջներին։

Բացի այդ` ներմուծվող մանկական սննդամթերքի ու հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը պետք է սպառողներին ներկայացվի անմիջապես սննդամթերքի սպառողական տարայի, պիտակի, լրացուցիչ պիտակի վրա, այսինքն՝ այնպես, որ սպառողին այդ տեղեկությունը տեսանելի ու հասնաելի լինի՝ նախքան այն գնելը։ Դա սահմանված է 2006թի դեկտեմբերի 21-ի N 1838-Ն որոշման Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին») մեջ։

Ամիսներ առաջ մենք հոդված էինք հրապարակել մանկական կերերի հայերեն մակնշումների խախտման մասին։ Մասնավորապես՝ ուշադրության կենտրոնում էր հայտնվել 0-6 ամսական երեխաների համար նախատեսված «NUTRICIA Nutrilon ProNutra+», որը, տուփի վրայի մակնշման համաձայն, ներկրվել էր Ադրբեջանից։ Նույն օրը ՍԱՊԾ-ն հրապարակել էր կերի լուսանկարներն ու  հայտնել, որ  «NUTRICIA Nutrilon ProNutra+»  մանկական սննդմաթերքը լեհական արտադրության է, իսկ տուփի վրա «նշված տեղեկությունները մի քանի լեզուներով են, այդ թվում՝ ադրբեջաներեն», և «չկա որևէ խախտում»:

Հաջորդ օրը մենք դեղատներում հանդիպեցինք նույն կերից՝ առանց հայերեն մակնշման (հայերեն փակցված էր միայն «Կրծքով կերակրման» առավելության մասին պարտադիր գրությունը)։ Մակնշման նույնատիպ խախտում կար նաև «NUTRICIA Nutrilon» 0-6 ամսական երեխաների համար նախատեսված կաթի չոր խառնուրդում։ Այս երկու կերերի վրա էլ բացակայում էր Եվրասիական համապատսախանության՝ EAC, նշանը:

 

Ապրիլի 14-ին նորից հարցում ուղարկեցինք ՍԱՊԾ՝ խնդրելով տեղեկություն տրամադրել մանկական կերերի վերաբերյալ իրենց կատարած ուսումնասիրությունների, ինչպես նաև՝ հայերեն մակնշումների մասին։ Այդ ժամանակահատվածում դեռևս կարելի էր մի շարք խանութներում (մասնավորապես ՝«ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում) հանդիպել առանց հայերեն մակնշման մանկական սնունդ։

Ապրիլի վերջին՝ 26-ին, մեր հարցմանն ի պատասխան` ՍԱՊԾ-ից մեզ հայտնեցին, որ առանց մակնշման մանկական սնունդ շուկայում չի շրջանառվում, ինչպես նաև՝ առաջարկեցին մեզ հայտնի «ազատ շրջանառվող, առանց հայերեն մակնշման մանկական կերի վերաբերյալ» տրամադրել «գրավոր, լիարժեք և հստակ տեղեկատվություն»:

ՍԱՊԾ՝ այս պատասխանից հետո նույն խանութներ ու դեղատներ կատարած մեր այցերի ժամանակ մենք չգտանք մանկական այնպիսի կեր, որի վրա հայերեն մակնշում չլիներ։

ՍԱՊԾ տրամադրած տվյալների համաձայն՝ 2013-2017թթ ընթացքում սահմանային վերահսկողության շրջանակներում փորձաքննության է ենթարկվել մանկական կերի 127 նմուշ: Ստացվում է՝ տարեկան միջինը մոտ 30 փորձաքննություն է կատարվել, այսինքն ` ամիսը 2 փորձաքննություն, ինչը ռիսկային և հատուկ ուշադրություն պահանջող սննդամթերքի համար բավարար չէ։ 

Երկու խախտում արձանագրվել է 2014թին., մասնավորապես՝ 2 ապրանքատեսակի՝ «Humana», «Similac», ներմուծումն արգելվել է: 2014-15թթ մանկական կերերի շուկայում որևէ խախտում չի հայտնաբերվել:

2016թ.ին  իրականացրած դիտարկումների արդյունքում` ՍԱՊԾ-ն մակնշման խախտումներ էր հայտնաբերել «Nutrilon ProNutra» մանկական կերի մեջ մակնշումը եղել էր թերի, բացակայել էին  ներմուծողի տվյալները։ Հանձնարարականից հետո, ըստ հարցման պատասխանի, թերի մակնշումն ուղղվել էր։ Սակայն, ինչպես տեսանք վերը նշված նույնանուն կերի օրինակով, «Nutrilon ProNutra» կերի մակնշման խախտումների դեպքեր եղել են նաև 2017թ-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter