HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը ցմահ ազատազրկված անձի իրավունքների խախտում է արձանագրել

Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկ է ներկայացրել մարդու իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու մասին: Այն վերաբերում է ցմահ ազատազրկման դատապարտված անձի` ընտանիքի անդամների բնակության վայրին հնարավորինս մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու խնդրին:

Պաշտպանի աշխատակազմը հայտնում է, որ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովը մերժել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի դիմումը՝ իրեն` ընտանիքի անդամի բնակության վայրին մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին, թեպետ, գործնականում, պատժի ամբողջ ժամկետը մեկ ուղղիչ հիմնարկում կրելու ընդհանուր կանոնը միատեսակ կիրառելիություն չունի:

Խախտման որոշման մեջ մարդու իրավունքների պաշտպանը բարձրացրել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց անջատ պահելու վերանայման հարցը՝ վկայակոչելով ցմահ կամ այլ` երկարատև ազատազրկման դատապարտված անձանց, տարանջատման արգելման միջազգայնորեն հռչակված սկզբունքը (non-segregation principle):

Շեշտադրվել է նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձանց անջատ պահելու պահանջի վերանայմանն ուղղված օրենսդրական նախագծի մշակման անհրաժեշտությունը:

Պաշտպանի աշխատակազմում մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկվում է` դատապարտյալին մեկ ուրիշ ուղղիչ հիմնարկ տեղափոխելիս որպես հիմք դիտարկել նաև մերձավոր ազգականների հետ կապն ապահովելու նպատակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter