HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կադրային ջարդ Երևանի թիվ 79 մանկապարտեզում». Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը թիվ 79 մանկապարտեզի դաստիարակ Անահիտ Կոմիտասյանից դիմում-բողոք է ստացել մանկապարտեզի նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի գործողությունների վերաբերյալ, որի մասին հաղորդագրություն է ուղարկել լրատվամիջոցներին:

«Կադրային ջարդ է սկսվել մանկապարտեզում, տասնյակից ավելի աշխատողներ տնօրենի ժ/պ-ի պահանջով դիմում են գրել ու ազատվել աշխատանքից: «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրին մասնակցելու համար հավաքած գումարը որակել է որպես դրամահավաքություն և այդ պատրվակով դաստիարակից ևս պահանջել է դիմում գրել և ազատվել, որից նա հրաժարվել է: Տիկին Կոմիտասյանը պնդում է, որ սա ունի մեկ նպատակ՝ ազատվել մանկապարտեզի հին կադրերից, փոխարենը բերել իր կադրերը, և սա արվում է անազնիվ մեթոդներով: Այս փաստը խոսում է Երևանի քաղաքապետարանի վերահսկողական զրոյական մակարդակի մասին»:

Ավագանու անդամը հայտնել է նաև, որ դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ դաստիարակի մատնանշած փաստերն ուսումնասիրելու խնդրով: Հարցման արդյունքները ստանալուց հետո Բախշյանը կհրապարակի դրանք:

«Տեղի է ունեցել Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում, քանի որ աշխատողը առանց նկատողությունների 1 օրվա մեջ ազատվել է աշխատանքից: Այս փաստը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին կարող է կանգնեցնել դատարանի առջև»,- գրել է Անահիտ Բախշյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter