HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանչեսթերում պայթյունի հետևանքով 20-ից ավելի մարդ է զոհվել

Անգլիայի Մանչեսթեր քաղաքում երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, այդ թվում` երեխաներ, մոտ 60 մարդ վիրավորվել է: Այս մասին տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները:

Դեպքը տեղի է ունեցել ամերիկացի 24-ամյա երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Գրանդեն իր եվրոպական և լատինամերիկյան շրջագայության ժամանակ առաջին ելույթն էր ունենում Մեծ Բրիտանիայում: Ականատեսները պատմել են, որ պայթյունը հնչել է, երբ երգչուհին արդեն լքել էր բեմը, իսկ հանդիսատեսը սկսել էր հեռանալ դահլիճից:

Պայթյունը դեռևս պաշտոնապես չի որակվել որպես «ահաբեկչական հարձակում», թեև, ինչպես հաղորդում է CNN-ը, երկրի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ոստիկանությունը հենց որպես ահաբեկչական հարձակում է քննում գործը: Ոստիկանությունը հավաստիացրել է, որ պայթյունի հեղինակը սպանվել է համերգասրահում:

լուսանկարը` Shutterstock

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter