HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ

Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 45-րդ կոնֆերանսի ժամանակ Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ են ընտրվել Հայաստանը և Ավստրիան: Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն տեղեկացնում է, որ կոմիտեում երկու թափուր տեղերի ընտրության համար հայտ են ներկայացրել մի շարք երկրներ:

Այսպիսով' Հայաստանը ներկայացված է լինելու Ինտերպոլի եվրոպական կոմիտեում, որը, ինչպես հայտնում է Հայաստանի ԱԿԲ-ն, հանդիսանում է կազմակերպության կարևոր կառույցներից մեկը և որը ոչ միայն եվրոպական տարածաշրջանի, այլ նաև ողջ կազմակերպության գործունեության քաղաքականության նախաձեռնող, իրականացվելիք գործողությունների նախանշող և որոշումներ ընդունող հիմնական մարմին է:

Հայաստանի Ինտերպոլը եվրոպական կոմիտեում ընտրվում է երկրորդ անգամ. առաջինը եղել է 2005-ին: Առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Ինտերպոլի եվրոպական կոմիտեում ներկայացված է լինելու ի դեմս ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանի:

Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ն հավելում է, որ կոնֆերանսի աշխատանքները նվիրված են եղել տարածաշրջանի համար կարևոր և սպառնալիք ներկայացնող հանցավորության ոլորտներին, մասնավորապես՝ ահաբեկչության, կիբերհանցավորության, կազմակերպված հանցավորության, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին, սահմանային անվտանգության վերահսկողությանը և այլն:

Կոնֆերանսի հիմնական և առաջնային քննարկումներից մեկը նվիրված է եղել Եվրոպայի տարածաշրջանի համար հատուկ ռազմավարության մշակմանը, երկրների միջև ոստիկանական համագործակցությանը, փոխըմբռնման ու վստահության հաստատմանը:

Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում հավանության ընդունվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի կողմից ղեկավարվող աշխատանքային խմբի Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանի համար ռազմավարական պլանի հիման վրա կազմված 2017-2020 թթ. գործունեության պլանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter