HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բելգիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերը հանձնել է Սերժ Սարգսյանին

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ռեժիբոյին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Նշելով, որ այս տարի Հայաստանը և Բելգիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, նա գոհունակությամբ է փաստել, որ անցած ավելի քան երկու տասնամյակում երկկողմ միջպետական հարաբերությունները շարունակական զարգացում են ունեցել, սակայն, ըստ նրա, ակնկալիքները շատ ավելին են այդ հարաբերություններն առավել խորացնելու և նոր բովանդակությամբ երկկողմ օրակարգը հարստացնելու առումով: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-բելգիական կապերի սերտացմանն ու բազմաբնույթ համագործակցության զարգացմանը:

Դեսպան Ռեժիբոն շնորհակալություն է հայտնել Սարգսյանին ընդունելության համար, ընդգծել, որ, իրոք, անցած 25 տարիներին երկու երկրներն ունեցել են բարեկամական հարաբերություններ, և իր խնդիրն է դրանք պահպանել ու զարգացնել:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում հայ-բելգիական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին ու հեռանկարին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter