HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպումներ` Առողջապահության համաշխարհային ասամբլեայի շրջանակում

Ժնևում ընթացող Առողջապահության համաշխարհային ասամբլեայի շրջանակում առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը և փոխնախարար Սամվել Մարգարյանը Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ քննարկել են առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցության  արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը։ 

Հայաստանի պատվիրակությունն այսօր հանդիպել է նաև Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի (ԳԱՎԻ) ղեկավարության հետ։ Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին նոր պատվաստանյութերի ձեռքբերման և  դրանց ներդրման, պատվաստումային ծառայություններին շարունակական օժանդակության համար։  

ԳԱՎԻ-ի ղեկավարների կողմից բարձր է գնահատվել Հայաստանում իմունականխարգելման ազգային ծրագրի  իրականացումը, նոր պատվաստումների ներդրման գործընթացը, ինչի արդյունքում լուրջ ձեռքբերումներ են գրանցվել վարակիչ հիվանդությունների կանխարգելման և մանկական մահացության կրճատման ուղղությամբ։   

Հանդիպման ընթացքում քննարկվել են  առաջիկա համագործակցության զարգացման հնարավորությունները։  

Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 70-րդ նիստի աշխատանքները շարունակվում են։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter