HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է գերմանական Mangold Consulting GmbH ընկերության պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է գերմանական Mangold Consulting GmbH ընկերության նախագահ Կլաուս Մանգոլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: 

Կառավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպմանը քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, էլեկտրոնային կառավարման համակարգի, կրթության ոլորտներում համագործակցությանը, նշված ուղղություններով հայաստանյան շուկա գերմանական ընկերությունների ներգրավմանը և համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: 
Կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ կառավարության գերակա ծրագրերին, ներդրումային դաշտի, բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և նախատեսվող հետագա քայլերին:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ չափազանց շահագրգռված է Հայաստանում գերմանական կապիտալի ընդլայնմամբ և կառավարման մշակույթի ներգրավմամբ՝ հավելելով, որ Հայաստանն արտաքին ներդրողների համար կարող է լինել նաև ԵԱՏՄ և իրանական շուկաներ դուրս գալու լավ հարթակ: 

Կլաուս Մանգոլդը նշել է, որ իր գլխավորած խորհրդատվական ընկերությունը պատրաստ է գերմանացի գործընկերներին ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները և խթանել բիզնես ծրագրերի իրականացմանը: 

Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Mangold Consulting GmbH ընկերության միջև փոխգործակցությանը վերաբերող հարցերի: Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ քննարկումները նշված ուղղություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter