HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը բաց է. իրականացվել են պայթեցման աշխատանքներ

ԼՂՀ  արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Քարվաճառ - Վարդենիս միջպետական ճանապարհի 23-րդ կիլոմետրին քարաթափման վտանգը վերացնելու համար նախատեսված պայթյունն առավոտյան տեխնիկական պատճառներով հետաձգվել էր: Ժայռաբեկորի պայթեցումն իրականացվել է ժամը 16:40-ին:

Նշված ճանապարհահատվածում իրականացվել են մաքրման աշխատանքներ: Ժամը 17:30-ից այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն՝ շուրջօրյա գործող հետևյալ հեռախոսահամարներով՝ 047-94-09-11, 047-94-39-11։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter