HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Յոթ դիտարկում՝ յոթօրյա սիմպոզիումի մասին (լուսանկարներ)

Էջմիածին քաղաքում ամփոփվեց «Մաչանենց» միջազգային արվեստի երրորդ սիմպոզիումը։ Համառոտ յոթ դիտարկումների տեսքով

# Հոլանդաբնակ մեղրեցի արվեստագետ Ալիկ Ասատրյանը շրջանցեց 24 տարին։ Յոթ օրերի ընթացքում նա ստեղծեց կարոտի մի քառապատում-շարք, որը պատմում է մի արտագաղթող ընտանիքի պատմություն։ Ալիկի ներկայությունն էր, որ սիմպոզումին «կապեց» դերասաններ Կարինե Ջանջուղազյանին, Մարինե Պետրոսյանին, Արթուր Մանուկյանին։ Ալիկը, սիմպոզիումից դուրս, թե դրա ներսում, իր ներկայությամբ այլընտրանքային լսարանի հղումն էր, որին կարոտել էին, սպասում էին, որի հետ զրուցելու շատ բան կար։

# Արվեստագետներ և արվեստին առնչվող անհատներ, ովքեր մեծ կշիռ հաղորդեցին երրորդ անգամ անցկացվող ամենամյա սիմպոզիումին՝ Սէվը, Սահակ Պողոսյանը, Գերման Ավագյանը, Ալբերտ Հակոբյանը։

# Երիտասարդ արվեստագետներ, ովքեր ասելիք ունեն, և նրանց տեսնում են ու լսում․ Ավետիս Խաչատրյանը, Ռաֆայել Մանուկյանը, Հակոբ Վարդանյանը։

# Սիմպոզիումին մասնակցեցին 14 երկրից ժամանած նկարիչներ և քանդակագործներ։

#Միջմշակութային կապի ստեղծման այլընտրանքային ձևաչափի և տարածության արվեստասիրական մթնոլորտի տրանսֆորմացնելու միտումը հաջողվեց։

# Պրոֆեսիոնալ առումով` աշխատանքային պրոցեսի, նախնական աշխատանքների և կատարելագործման համար պայմանները ստեղծված են․ առաջիկա տարիներին անցկացվող սիմպոզիումը, որպես այդպիսին, հավանականություն ունի լինելու մշակութային կարևոր իրադարձություն։

# «Հայ միասնության խաչ» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը, ով էտապ առ էտապ իրականացնում է «Մաչանենց արվեստի տան» ընդլայնման իր երազանքը, նոր ծրագրերի իրականացման փուլում է։ Սիմպոզիումի մասնակիցների աշխատանքները կվաճառվեն բարեգործական նպատակներով։

Ներկայացնում ենք լուսանկարներ՝ «Մաչանենց» միջազգային արվեստի սիմպոզիումի փակման և ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունից։ Գլխավոր լուսանկարում՝  Ալիկ Ասատրյանի գործի ֆրագմենտը։

Ավետիս Խաչատրյան, «Սերը իմ գրկում», Հայաստան

Արման Համբարձումյան, «Կանչ», Հայաստան

Արտյոմ Կապուստա, «Լռության ընթացք», Իսրայել

Սահակ Պողոսյան, «Նայիր ուղիղ աչքերիս մեջ», Հայաստան

 Հակոբ Վարդանյան, «Ծնունդ», Հայաստան

Սէվ (Հենրիկ Խաչատրյան), «Անվերնագիր 0521», ԱՄՆ

Դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը և Հայկ Ղազարյանի «Կանչ»-ը, (Հայաստան)

Սէվը եւ Գագիկ Ղազանչյանը

Նկարիչ ամուսինները Ռուսաստանից՝ Պավել Նիկոլաևը և Իրինա Մաքսակովան

Ալիկ Ասատրյանը

 նկարիչներ Գաբրիել Մանուկյանը (Գափոն) եւ Ալբերտ Հակոբյանը

դերասան Միքայել Պողոսյանը

ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը և նկարիչ Ավետիս Խաչատրյանը

Ռե Մինորը և Ֆորշը

Վահան Արծրունին՝ իր բենդով

Ճանապարհում են Ալիկ Ասատրյանին

Ալիկ Ասատրյանը գնում է Մեղրի

Սիմպոզիումի վերջին լուսանկարը․ Ավետիս Խաչատրյանը՝ Ալիկ Ասատրյանին ճանապարհելուց անմիջապես հետո

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter