HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չգազիֆիկացված համայնքները ջերմային էներգիայով ապահովելու հաշվարկներ են արվում

Հայաստանի չգազիֆիկացված համայնքները ջերմային էներգիայով ապահովելու նպատակով այժմ հաշվարկներ են ընթանում: Այս մասին հայտնել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը:

Պաշտոնյայի խոսքով` նախնական հաշվարկները վերաբերում են գազիֆիկացման ծախսերին և այլընտրանքային տարբերակների կիրառման հնարավորությանը: «Միայն այդ հաշվարկներից հետո հնարավոր կլինի գնահատել փոխշահավետ լուծման տարբերակը»,- նախարարության տեղեկատվության բաժնի փոխանցմամբ` ասել է էներգետիկայի վարչության պետը:

Նախատեսվում է մինչև այս տարվա հուլիսի 1-ը յուրաքանչյուր համայնքի համար ներկայացնել կոնկրետ առաջարկ։
Նախարարությունը հիշեցնում է, որ Հայաստանի 329 համայնք գազիֆիկացված չէ։ Այս համայնքներում ապրում է 150 հազար մարդ, ինչը հավասար է երկրի բնակչության 5 տոկոսին։

Մեկնաբանություններ (1)

Hasmik
Это будет очень хорошо.В Районе Ашотцк тоже большинство в деревнях нету газа.Люди исползуют старые методы ,чтоб согрется .Будем поддерживать родным и близким оплатить эту сумму.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter