HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿՀ պաշտոնյայի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու դեպքի վերաբերյալ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննության արդյունքում պարզվել է, որ «Արմավիր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ազատ Մանվելյանն ապօրինի ձեռք է բերել ու աշխատավայր տեղափոխել «մարիխուանա» և «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ:
Ըստ ՀՔԾ-ի` քննությամբ պարզվել է, որ Ա. Մանվելյանը, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն, վերջինիս իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի, ընդհանուր առմամբ՝ 116,74 գրամ «մարիխուանա» տեսակի և զգալի չափերի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց: Այնուհետև' 2016թ. դեկտեմբերի 29-ին, իր ավտոմեքենայով դրանք ապօրինի տեղափոխել է «Արմավիր» ՔԿՀ: Նույն օրը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից Ա. Մանվելյանի անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի մի մասը և «բուպրենորֆին»-ը, որոնք ՔԿՀ-ի հիշյալ աշխատակիցը թաքցրել էր ծխախոտի տուփերում: «Մարիխուանա» թմրամիջոցի մնացած' 70,24 գրամը հայտնաբերվել է ավտոմեքենայի զննության ընթացքում:
Այսպիսով, ՔԿՀ պաշտոնյան դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից քրեակատարողական հիմնարկում հնարավոր հանցագործությունները կամ այլ իրավախախտումները բացահայտելու, ինչպես նաև դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն ինքն է ՔԿՀ-ում թմրամիջոցներ իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերել դրանք:
Ազատազրկման ձևով պատիժ կրելու վայրում խոշոր չափերի թմրամիջոցներ իրացնելու համար Ա. Մանվելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորվումը: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին' այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter