HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ձորաղբյուրում փորձում են մաքրել աղբավայրերն ու աղբակույտերը

«Հետք»-ն այսօր նամակ է ստացել Կոտայքի մարզպետից, որով հայտնել են, որ զգալի միջոցներ են ձեռնարկվել Ձորաղբյուր համայնքում սանիտարական վիճակը բարելավելու ուղղությամբ։ Մարզպետարանի փոխանցմամբ՝ համայնքապետարանն աշխատանքներ է կատարել տարերայնորեն առաջացած աղբավայրերի և աղբակույտերի վերացման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ նախորդ ամիս հրապարակել էինք, որ Ձորաղբյուր համայնքում, գյուղի ամառանոցային տարածք գնալու ճանապարհին՝ մի փողոցի ողջ երկայնքով կենցաղային աղբ էր թափված։ Համայնքի բնակիչ Տիգրան Ալավերդյանն էլ ասել էր, որ իր սեփական տան տարածքն աղբանոցի է վերածվել, և համայնքապետարանի կողմից քայլեր չեն ձեռնարկվում տարածքը կարգի բերելու համար։

Այս հրապարակմանն արձագանքել էին տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ու Կոտայքի մարզպետարանը՝ հայտնելով, որ նշված տարածքները մաքրվել են։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter