HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 6/09 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։ 

ՔԿ լրատվական ծառայության տեղեկացմամբ` 2017 թվականի մայիսի 14-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի թիվ 6/09 ընտրատեղամասում գրանցվել է կրկնակի քվեարկության փորձ։
Ահազանգում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով իրականացված անհրաժեշտ դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նշված ընտրատեղամասում այլ անձի փոխարեն կատարված քվեարկության վերաբերյալ։
Մասնավորապես նախնական տվյալների համաձայն՝ քաղաքացի Տ.Ասատրյանը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով մայիսի 14-ին այցելել է թիվ 6/09 ընտրատեղամաս, որտեղ սկանավորման սարքով գրանցում կատարելու ընթացքում պարզվել է, որ քաղաքացին համապատասխան ընտրացուցակներում ընդգրկված չէ և վերջինիս պարզաբանվել է ընտրացուցակներում ընդգրկվելու կարգը: Նույն օրը քաղաքացին իրավասու մարմիններից վերցրել է անհրաժեշտ տեղեկանքը և վերադարձել ընտրատեղամաս՝ քվեարկությանը մասնակցելու նպատակով, սակայն նրան հայտնել են, որ նրա անձնագրով արդեն կատարվել է քվեարկություն, մինչդեռ, ըստ քաղաքացու, այդ օրն ինքը չի մասնակցել ընտրությանը:

ՔԿ Երեւան քաղաքի քաղաքային վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter