HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիգեն Սարգսյանն ընդունել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին

Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:

ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Թիան Էրլուն ներկայացրել ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուային:  Վիգեն Սարգսյանը շնորհավորել է ռազմական կցորդին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել հաջողություն Հայաստանում իր հետագա ծառայությունն իրականացնելու ընթացքում:

Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկայիս մակարդակը, այդ թվում նաև` պաշտպանական բնագավառում, քննարկել են փոխգործակցության հետագա ընդլայնման և զարգացման ուղիները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter