HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ՍԱՊԾ-ն չկարողացավ տրամադրել իրենց գործողությունների օրինականությունը հավաստող ստուգաթերթը

Երևանում կա անասնասաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող 4 լաբորատորիա, որոնցից 3 մասնավոր են, 1-ը՝ պետական, և պատկանում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը ( «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ

2017թ. մարտի 24-ին ՍԱՊԾ  հաղորդագրություն էր տարածել, որ կատարել է ստուգումներ  այս 3 անասնաբուժասանիտարական փորձաքննություն լաբորատորիաներում, որտեղ խախտումներ է հայտնաբերել և դրանցից մի քանիսի գործերն ուղարկվել են դատախազություն:

«Ստուգումների կազմակերպան և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը հստակորեն սահմանում է, որ նմանատիպ ստուգումների «ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում է բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։

Մենք հարցում էինք ուղարկել ՍԱՊԾ՝ խնդրելով տրամադրել վերընշված ստուգումների իրականացնելու համար կառավարության համապատասխան որոշմամաբ հաստատված ստուգաթերթը կամ դրա համարը (և մի շարք այլ հարցեր՝ արդեն իրականացրած գործողությունների վերաբերյալ)։

Թեև ստուգաթերթի առկայության վերաբերյալ տեղեկություն տրամադրելը լրացուցիչ աշխատանք չէր պահանջում, այնուամենայնիվ,  հարցմանը պատասխանելու համար ՍԱՊԾ-ն խնդրեց մեկ ամիս։

Դրանից մոտ մեկ շաբաթ հետո՝ ապրիլի 12-ին, տեղի ունեցավ նորանշանակ պետ՝ Իշխան Կարապետյանի ասուլիսը, որի ընթացքում վերջինս հաշվետվություն ներակայացրեց իր պաշտոնավարման 6 ամիսների վերաբերյալ։

Ասուլիսի ժամանակ մենք Ի․Կարապետյանից հետաքրքրվեցինք ստուգաթերթի առկայության մասին, ինչին ի պատասխան նա զարմանք արտահայտեց՝ «ի՞նչ ստուգաթերթ»: Փոխարենը նշեց, որ մեր ստուգումներն իրականացվել են ոլորտի «օրենսդրության պահանջներին համապատասխան», իսկ ստուգաթերթի վերաբերյալ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատումը այդ պահին չի հիշում, և կտրամադրեն հարցման պատասխանի մեջ։

Մայիսի սկզբին՝ մեկ ամիս անց, մենք ստացանք մեր հարցման պատասխանը՝ բաղկացած 6 պարբերությունից։ Այդտեղ դարձյալ չկար կառավարության համապտասխան որոշման վերաբերյալ որևէ տեղեկություն, այլ նշած էր, որ ստուգումներն «իրականացվել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի համատեքստում սահմանված հարցերի շրջանակներում»։

ՍԱՊԾ-ն «Հետք»-ին հայտնել էր, որ նշված 3 լաբորատորիաներում փորձաքննություններն իրականացվել են «առանց համապատասխան մանրադիտակների կամ անհայտ ծագման մանրադիտակներով, չեն ունեցել կոմպրեսորիում և հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումներ»։

Ի վերջո, եղել է ստուգաթերթ, թե ոչ, փորձեցինք պարզաբանել մեր հարցմանը պատասխանած ՍԱՊԾ իրավաբանական վարչության աշխատակից Հ․Աջեմյանից։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ լիարժեք պատասխան է տվել մեր հարեցրին․ «338-Ն և 970-Ն որոշմամբ հաստատված ստուգաթերթերի հարցերն են՝ նախատեսված տվյալ ստուգման ընթացքում»,-ասաց Հ․Աջեմյանը։

Այս որոշումներից առաջինը՝ 338-ն-ը  2013թ հաստատված ստուգաթերթ է ՝ «Հանրային սննդի կազմակերպությունների համար», իսկ երկրորդը՝  2013թ․ 970-Ն որոշումն է, ստուգաթերթ՝ հաստատված «Ալկոհոլային խմիչքների արտադրության կազմակերպությունների համար»։

Ստացվում է՝ ՍԱՊԾ-ն կատարել է «անօրինական» ստուգումներ, քանի որ չունի անասնաբուժական փորձաքննություն իրականացնող լաբորատորիաների նկատմամբ ստուգումներ իրականացնելու՝ Կառավարության որոշմամբ հաստատված ստուգաթերթ։

Մեր այն նկատառմանը, որ դրանք ամենևին էլ մեր հարցի պատասխանը չեն տալիս, Հ․Աջեմյանը դարձյալ նշեց, որ վերը նշված ստուգաթերթերի հարցերի շրջանակներում է իրականացվել՝ հավելելով, որ մեր հարցերին կոնկրետ պատասխանել են ու որևէ «բաց տեղ չկա»։

«Ես ձեզ ասացի՝ կոնկրետ որ հարցերի շրջանակներում է ստուգումն իրականացվել, իսկ կոնկրետ ստուգման համար կառավարության որոշում չի լինում»,- եզրափակեց նա՝ նշելով, որ մենք ունենք «յուրաքանչյուր կարծիք ունենալու իրավունք»։

                                                                                                          

Հ․Գ․ Այս ընթացքում մենք փորձել էինք նաև կապ հաստատել այդ երեք լաբորատորիաների հետ։ Նրանցից մեկի ներկայացուցիչն ասաց, որ իրենք  շարունակում են «նորմալ աշխատել», մյուսն էլ համաձայնվեց խոսել, սակայն հետագայում դադարեց պատասխանել մեր հեռախոսազանգերին։ 

Մեկնաբանություններ (1)

Հակոբ
Պարզ է,ՍԱՊԾ-ում ,, իշխում,, են բացառապես դիլետանտները,որոնք էլ աշխատանքի են ընդունում գործի հետ կապ չունեցող իրենց ընկեր -բարեկամներին, որի պատճառով մենք՝ բոլորս գնում ենք անորակ և վտանգավոր ուտելիք.այս մասին խոսում են հենց իրենց ծառայության աշխատակիցնորը;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter