HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գուգարք գյուղում կինը ատրճանակի կրակոցներով սպանել է ամուսնուն

Մայիսի 25-ին, ժամը 00.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գուգարք գյուղում' Ճաճոյի էդոյի տանը, դիակ կա:

Ոստիկանությունը հայտնում է, որ մեկնած օպերատիվ խումբը Գուգարք գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մուտքի աստիճանահարթակի մոտ հայտնաբերվել է նշված տան բնակիչ, 1983 թ. ծնված Տիգրան Մարտիրոսյանի դիակը' բազմաթիվ հրազենային վնասվածքներով:

Դեպքի վայրում Տ. Մարտիրոսյանի կինը' 1985 թ. ծնված Լիանա Կ.-ն, հայտարարել է, որ նույն օրը ամուսնու հետ վիճաբանության ժամանակ, ամուսնու մոտ գտնվող ատրճանակից, ինքն է կրակոցներ արձակել նրա ուղղությամբ և սպանել:

Դեպքի վայրի զննության ժամանակ Լիանա Կ.-ն ներկայացրել է «Մակարով» ատրճանակը: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter