HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքմենստանը հետաքրքրված է գազալցակայանների հայաստանյան փորձով. նախարարություն

Թուրքմենստանը հետաքրքրված է գազով ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հայաստանյան փորձով. վստահեցնում է Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:

Վերջերս այդ երկիր Հայաստանի վարչապետի կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, ոլորտում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով, Հայաստան է ժամանել «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի պատվիրակությունը։

Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ինչպես նաև գազալցակայանների համար սարքավորումներ արտադրող տեղական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ` քննարկվել են գազի ոլորտում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։

«Թուրքմենստանը շահագրգռված է մասնավորապես ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման հայաստանյան փորձի կիրառմամբ։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել ինչպես սարքավորումների մատակարարման, այնպես էլ գազալցակայանների կառուցման և շահագործման փորձի տեղայանացման հետ կապված բոլոր հարցերում»,- ասել է Հայկ Հարությունյանը։

Նախարարությունը հավելում է, որ Հայաստանում արտադրվում են ԱԳԼՃԿ-ների կառուցման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները։ Համագործակցության շրջանակներում դիտարկվում են թուրքմենական շուկա դրանց մատակարարման հնարավորությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter