HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Ռուսալ Արմենալ»-ը կվերամշակի վտանգավոր թափոններ

«Ռուսալ Արմենալ» ընկերությունը կառավարության այսօրվա նիստում ստացավ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա: Որոշման այս նախագիծը գործադիր է ներկայացրել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, իսկ մինչ այդ այն ուսումնասիրել են առողջապահության, արդարադատության և արտակարգ իրավիճակների նախարարությունները և տվել դրական եզրակացություն։

Ինչպես նշվում է ներկայացված որոշման նախագծում՝ ընկերության ալյումինե փայլաթիթեղի արտադրության տեխնոլոգիական պրոցեսի ընթացքում առաջանում է ալյումինի խարամ, ինչը համարվում է 4-րդ դասի վտանգավոր թափոն, այդ իսկ պատճառով այն դիմել է կառավարությանը՝ իր տարածքում գտնվող՝ վերակառուցված քարե շինությունում ալյումինի խարամի պահպանման համար լիցենզիա ստանալու նպատակով:

Բնապահպանության, առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարներին տրվել է հանձնարարական` իրենց իրավասությունների սահմաններում իրականացնել վերահսկողություն այդ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման աշխատանքների նկատմամբ:

Ի դեպ, այս ընկերությունը մարտի 30-ին կառավարության կողմից արտոնություն է ստացել, որով հանրապետություն է ներկրելու ապրանքներ՝ ԱԱՀ-ն վճարելով երեք տարի հետո։ Հավելենք, որ ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter