HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր հակակոռուպցիոն մարմինը խոստանում է ինքնավարություն և քաղաքական չեզոքություն

Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը կառավարության այսօրվա նիստի հաստատմանն է ներկայացրել «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Արթուրի Հովհաննիսյանի խոսքով՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա նախատեսվում է ստեղծել Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին, որն իրականացնելու է կոռուպցիայի կանխարգելման, այդ թվում՝ էթիկայի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների պահպանմանը, ակտիվների, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգերի կենսագործմանը, կրթական, հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված գործառույթներ:

Արդարադատության նախարարությունը վստահեցնում է, որ մարմինը գործելու է հակակոռուպցիոն մարմինների արդյունավետ գործունեության համար երաշխիք հանդիսացող ինքնավարության, ֆինանսական ինքնուրույնության, հանրային հաշվետվողականության և թափանցիկության, համագործակցության, կոլեգիալության և քաղաքական չեզոքության սկզբունքներին համահունչ:

«Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմինն օժտված կլինի նաև անհրաժեշտ գործիքակազմով և լծակներով, գործիքակազմի կարևորագույն տարրերից մեկն էլ պատասխանատվության միջոցներ կիրառելու կարողությունն է: Բացի այդ, հայտարարագրման հետ կապված պահանջները խախտելու դեպքում մարմինն անմիջականորեն կիրառելու է պատասխանատվության միջոցներ»,-նշել է Ա. Հովհաննիսյանը: Նախագծերի փաթեթով իրենց կարգավորումն են ստացել նաև կոռուպցիայի կանխարգելման բաղադրատարրեր հանդիսացող այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են շահերի բախումը, ակտիվների, եկամուտների, շահերի հայտարարագրումը, էթիկայի կանոնները, անհամատեղելիության պահանջները, կիրառվող այլ սահմանափակումները և նվերներ ընդունելու արգելքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter