HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ներմուծման զրոյական մաքսատուրք՝ դաբաղանյութերի և դաբաղի պատրաստուկների համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել, որով նախատեսվում է զրոյացնել ներկրվող դաբաղանյութերի և դաբաղի պատրաստուկների համար նախատեսված մաքսային տուրքը։ Այս մասին նշված է ԵՏՀ խորհրդի պաշտոնական կայքում։ 

Այս որոշման նպատակն է՝ աջակցել կաշի և կաշվե իրեր արտադրողներին, քանի որ ներկայումս ԵԱՏՄ տարածքում չկա դաբաղանյութերի արդյունաբերական արտադրություն։

Խոսքը այն ապրանքների մասին է, որոնք ներառված են արտաքին տնտեսական գործունեության՝ 3202 90 000 0 ծածկագիրն ունեցող ենթաբաժնում և կիրառվում են կաշվե իրերի արտադրության մեջ՝ դրանք ձևավորելու, ամրացնելու և վերջնական տեսքի բերելու համար։

ԵՏ հանձնաժողովի՝ դաբաղանյութերի և դաբաղային պատրաստուկների զրոյական մաքսատուրքի վերաբերյալ որոշումը կկիրառվի ներառյալ 2019թ․ հունիսի 30-ը։ Որոշումն ուժի մեջ է մտնելու դրա պաշտոնական հրապարակմումից 30 օր հետո։

Նշենք, որ 2016թ․ ԱՊՀ տարածքից և այլ երկրներից ԵԱՏՄ տարածք ներկրվել է  3202 90 000 0 ծածկագիրն ունեցող 2,5 հազար տոննա ապրանք՝ ընդհանուր 3,85 մլն ԱՄՆ դոլար արժեքով, ինչը 2015թ համեմատ 32 %-ով ավելի է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter