HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի երկկողմանի երթեկությունը վերականգնվել է

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1' Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի 8 կամուրջներին հարող հատվածներում երթևեկությունն այսօրվանից երկկողմանի բաց է: Այս մասին հայտնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Մյուս շինարարական աշխատանքները, կամուրջների ասֆալտապատումն ու բարեկարգումը կշարունակվեն արդեն բաց երթևեկության պայմաններում:

«2016 թ. սեպտեմբերին մեկնարկած կամուրջների ու ուղեանցերի շինարարության հետևանքով երթեկությունը տեղ-տեղ միակողմանի փակվել էր և կազմակերպվում էր շրջանցիկ ուղիով: Այսօրվանից վարորդներին պատճառված անհարմարությունները կավարտվեն:

Երևան-Արտաշատ ճանապարհահատված կատարած վերջին այցի ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանձնարարել էր, շինարարներն էլ պարտավորվել էին մինչև մայիսի 25-ը բացել երկկողմանի երթևեկը:

Վերջին երեք կամուրջների ճանապարհամերձ հատվածներից այսօր հեռացվեցին նախազգուշացնող նշանները, և երկկողմանի երթեկությունը վերականգնվեց:

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Կարապետյանը դիտարկեց նաև կատարվող աշխատանքների որակը, գործնական դիտողություններ արեց:

Ճանապարհաշինարարները հավաստիացրին, որ աշխատում են առավելագույն արագությամբ և պայմանագրով նախատեսված ժամկետներում՝ մինչև նոյեմբեր ամիսը, նոր ուղեանցերի կառուցման, գոյություն ունեցող ուղեանցերի վերակառուցման շինարարական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն»,- գրված է նախարարության հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter