HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Մայիսի 26-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին՝ նվիրված Խորհրդի ձևավորման 25 ամյակին:

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայութոյւնը հայտնում է, որ նիստի օրակարգի համաձայն` քննարկվել են բազմակողմ ռազմական համագործակցության հետագա կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նիստի արդյունքներով որոշումներ են ընդունվել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի, կապի համակարգերի զարգացման, հումանիտար ականազերծման, զինվորական կադրերի պատրաստման, մարտական պատրաստության և դաշտային համատեղ վարժանքների, ռազմամարզական և կրթական այլ համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ, ինչպես նաև նախանշվել են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի 2017թ. համատեղ միջոցառումների իրականացման ընթացակարգերը:

Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ընթացքում մայիսի 25-ին Վիգեն Սարգսյանը մասնակցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի անունից կազմակերպված  ընդունելությանը՝ նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 25-րդ  և ՀԱՊԿ կազմավորման 15-րդ տարեդարձերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter